Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար. Ուշակով

Հորմուզի նեղուցը բաց է մնում ռուսական կողմի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

«Հորմուզը բաց է մեզ համար», - ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Ուշակովը։

Հորմուզի նեղուցով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի և նավթամթերքի մոտ 20 տոկոսը։

Վերջին օրերին Իրանը թույլատրել է իր համար բարեկամ համարվող երկրներից մի քանի նավերի անցնելը, միաժամանակ զգուշացնելով, որ կխոչընդոտի այն երկրների նավերին, որոնք, իր խոսքով, միացել են իր դեմ «ագրեսիային»։

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ավելի վաղ հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա՝ որպես ճնշման գործիք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մերձավոր Արևելքը կանգնած է ավելի լայն պատերազմի շեմին. ԳուտերեշԱմերիկյան զինուժը մոտ է Իրանում իր ռազմավարական հիմնական նպատակների իրագործմանը. ԹրամփԻրանում պատերազմը կարող է ավարտվել երկու-երեք շաբաթում. ԹրամփԹրամփը պատրա՞ստ է դադարեցնել պատերազմը՝ առանց Հորմուզի նեղուցը բացելու. Ռուբիոն բացառում էԵթե Հորմուզի նեղուցը չբացվի, ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի բոլոր էլեկտրակայանները, նավթահորերն ու Խարգ կղզին. ԹրամփԻրանը թույլատրել է Պակիստանի 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցովԻրանը հայտնում է՝ ամբողջությամբ կփակի Հորմուզի նեղուցը, եթե Թրամփն իրագործի սպառնալիքները