Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին գրավոր ուղերձով հայտարարել է, որ Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի համար նոր էջ է ձևավորվում՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո։
Խամենեիի վստահեցմամբ՝ Թեհրանը կապահովի Ծոցի տարածաշրջանի անվտանգությունը և կվերացնի, իր բնորոշմամբ, «թշնամու կողմից ջրուղու չարաշահումը»։
Հոր՝ Ալի Խամենեիի սպանությունից հետո երկրի հոգևոր առաջնորդի պաշտոնը ստանձնած Մոջթաբա Խամենեին հավելել է, որ Հորմուզի նեղուցի կառավարման նոր կարգը հանդարտություն, առաջընթաց և տնտեսական օգուտներ կպարգևի Ծոցի բոլոր երկրներին։
Պաշտոնը ստանձնելուց հետո 56-ամյա Խամենեին դեռևս չի հայտնվել հանրության առջև, եղել են միայն գրավոր հաղորդագրություններ նրա անունից։
Նախքան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածների մեկնարկը Հորմուզի նեղուցով անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: