Հայկական պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ցամաքային սահմանով Ադրբեջան է ժամանել 20 հոգանոց հայկական պատվիրակությունը։

Հաղորդվում է, որ ապրիլի 10-ից 12-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանում կանցկացվի երկկողմ կլոր սեղան՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ադրբեջանական APA-ի հաղորդմամբ՝ հանդիպման օրակարգում են խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների իրենց երկրներում գործունեությունը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները պատասխան այցով նախորդ տարի էին մեկնել Ադրբեջան: Դրանից առաջ էլ Ադրբեջանի պատվիրակությունն էր Երևանում, ևս մեկ այց էլ տեղի ունեցավ այց տարվա փետրվարին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Գերիների հարցը գուցե որոշակի լուծում ստանա». Բաքու մեկնած պատվիրակությունը մանրամասներ ներկայացրեցԻնչ է քննարկվել Հայաստան այցելած ադրբեջանցի փորձագետների հետ Խաղաղության գործընթացն անցնում է գործնական հարթություն. «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ադրբեջանցի անդամԱրմեն Գրիգորյանն ու Վահան Կոստանյանը հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներինՑամաքային ճանապարհով Հայաստան են ժամանել ադրբեջանցի փորձագետներըԱլիև․ «Ադրբեջանն ու Հայաստանը սկսում են համագործակցել»Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների՝ գերիներին տեսակցելու ցանկությունը Բաքուն մերժել էՀայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները նախաձեռնությունն անվանել են «Խաղաղության կամուրջ»