Հայաստանը սկսում է TRIPP-ի վավերացումը

ԱՄՆ պետքարտուղարն ու ՀՀ ԱԳ նախարարը Երևանում նախաստորագրեցին TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը, մայիսի 26,2026թ

Հայաստանի կառավարությունը վաղը հավանություն է տալու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքին։

Կառավարության հավանությունից հետո այն քննարկվելու է Սահմանադրական դատարանում՝ համաձայնագրի սահմանադրականությունը որոշելու նպատակով, ապա՝ ներկայացվելու է խորհրդարանի վավերացմանը։

TRIPP-ի այս համաձայնագիրը նախաստորագրվել էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում, իսկ վերջնական ստորագրումը կայացել էր հունիսի 4-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչ է ամրագրվում TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին նախաստորագրված համաձայնագրովԿարծում եմ՝ շաբաթների ընթացքում կունենանք TRIPP նախագծի ստորագրում. Միրզոյան