Հայաստանը հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026-2028 թվականների մրցաշարը:

Հայաստանի ընտրանին ուրբաթ երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ: Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Գեորգի Հարությունյանը, Արթուր Ղարիբյանը 75-րդ րոպեին կրկնապատկեց այն:

Եղիշե Մելիքյանի սաները առաջին փուլից հետո 3 միավորով գլխավորեցին C դիվիզիոնի 2-րդ խմբի կամ J խմբի մրցաշարային աղյուսակը:

Խմբում ընդգրկված են նաև Կիպրոսի և Չեռնոգորիայի հավաքականները:

Սեպտեմբերի 28-ին Հայաստանը կհյուրընկալի Չեռնոգորիային, հոկտեմբերի 3-ին կհյուրընկալվի Կիպրոսին: