Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Բելառուսին ընկերական հանդիպմանը:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նախքան խաղի մեկնարկը հավաքականի երկրպագուների ՖԱՖ ու «Ռեդ Իգլս» շարժումները բողոքի ակցիա իրականացրին՝ պարզելով «Հեռացեք, ֆուտբոլ ունենանք» գրությամբ պաստառ:
Ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսին: Եղիշե Մելիքյանի ընտրանին հունիսի 6-ին կընդունի Ղազախստանի, իսկ հունիսի 9-ին՝ Մոլդովայի հավաքականին։