«Հայաստանը երկու աթոռի վրա միաժամանակ նստել չի կարողանա». Կալուգին

Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ չորրորդ վարչության ղեկավար Միխաիլ Կալուգինը

«Երևանը կարծես անուշադրության մատնեց Մոսկվայի հասցեին Վլադիմիր Զելենսկու հնչեցրած զազրելի հայտարարությունները, որոնք հնչեցին նրա՝ Հայաստան կատարած այցի ընթացքում»,- պետական TACC գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ չորրորդ վարչության ղեկավար Միխաիլ Կալուգինը։

«Մոսկվայում բնականաբար ֆիքսել են Բրյուսելի կողմից հրահրված այդ այցը, Զելենսկու զազրելի հակառուսական հայտարարությունները, որոնք ընդունող կողմը խնամքով չէր նկատում»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, զուգահեռ բողոքի ակցիաներ էին

Կալուգինի խոսքով՝ Հայաստանում ԵՄ համաժողովների անցկացումը տեղավորվում է «Հայաստանի բնակչության համար եվրոպական պատրանք ստեղծելու տրամաբանության մեջ, հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին»։

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը՝ Կալուգինը ընդգծել է. «Երկու աթոռի վրա միաժամանակ նստել Հայաստանը չի կարողանա»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Պուտինը հորդորում է Հայաստանին կողմնորոշվել, Փաշինյանն արձագանքում էՎարչապետը չհստակեցրեց՝ Երևանը պատրաստվո՞ւմ է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելՀայ-ռուսական հարաբերություններում ներկա պահին որոշ հարցեր կան, որոնք քննարկում ենք. Մնացական ՍաֆարյանՄոսկվայի կոշտ արձագանքը՝ եվրոպացի առաջնորդների երևանյան այցերից հետո«ԵՄ-ն ծրագրում է Հայաստանը կտրել հուսալի անվտանգության համակարգից». ՌԴ ԱԳՆԲողոքի ակցիա Մարզահամերգային համալիրի դիմաց՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռԱլիևը քննադատեց Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» համար