Հայաստանի Անկախության հռչակագիրը 36 տարեկան է

Այսօր լրացավ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 36 տարին:

Հռչակագիրն ընդունվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առայժմ օրվա կապակցությամբ ուղերձ չի հղել՝ առաջին անգամ վերջին հինգ տարիներին:

Արդեն հայտնի է, որ Անկախության հռչակագրին հղումը չի լինելու նոր Սահմանադրության նախագծում:

Բաքուն հստակ նախապայման է առաջադրել՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և դրանից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում: Հռչակագրում տարածքային նկրտումներ են տեսնում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմ է այս փոփոխությանը՝ հռչակագիրը համարելով կոնֆլիկտածին և պնդելով, որ դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյան. Անկախության հռչակագրի առանցքային դրույթները կոնֆլիկտային էինՎարչապետը պնդում է՝ Անկախության հռչակագրի և ՀՀ Սահմանադրության բովանդակությունները նույնական չեն33 տարի առաջ ընդունված Անկախության հռչակագիրը, վարչապետի կարծիքով, խորը քննության կարիք ունիՎարչապետի այս տարվա ուղերձում, նախորդների համեմատ, փոխվել են շեշտադրումները` ներառելով անվտանգությունը