Գրենլանդիայի վարչապետը հայտարարում է՝ իր ժողովուրդը չի ցանկանում ԱՄՆ մաս դառնալ

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի համատեղ ասուլիսը Կոպենհագենում, 13-ը հունվարի, 2026թ.

Գրենլանդիայի վարչապետն այսօր հստակ հայտարարել է, որ իր ժողովուրդը չի ցանկանում որևէ պարագայում Միացյալ Նահանգների մաս դառնալ։

«Եթե մենք ստիպված լինենք ընտրել ԱՄՆ-ի և Դանիայի միջև, ապա մենք կընտրենք Դանիան», - ասել է Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ համատեղ ասուլիսում։

Դանիայի վարչապետն, իր հերթին, շեշտել է, որ հեշտ չէ դիմակայել «ամենամոտ դաշնակիցների կողմից գործադրվող բացարձակ անընդունելի ճնշմանը»։
«Անհնար է ուժով տեղաշարժել սահմանները, կամ՝ գնել մարդկանց», -ասել է Ֆրեդերիկսենը։

Վաղը Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը Վաշինգտոնում պետք է հանդիպի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների պահանջները Դանիային պատկանող ինքնավար կղզու նկատմամբ։



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Այս շաբաթ Վաշինգտոնում Գրենլանդիային նվիրված բանակցություններ տեղի կունենանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն Գրենլանդիայի հարցը կլուծի «հեշտ» կամ «դժվար» ճանապարհովՍթարմերը զրուցել է Թրամփի հետ, ներկայացրել իր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցումՌուբիոն հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի ղեկավարների հետԹրամփը քննարկում է Գրենլանդիան «ձեռք բերելու տարբերակներ»՝ ներառյալ զինուժի հնարավոր կիրառմամբԱՄՆ-ն ցանկանում է գնել Գրենլանդիան. ՌուբիոԵվրոպական երկրները միավորվել են՝ Գրենլանդիային աջակցելուԴանիայի վարչապետը կարծում է՝ Թրամփը լուրջ է տրամադրված Գրենլանդիան գրավելու հարցումԳրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է՝ իր ազգային անվտանգությունն ապահովելու համար. Թրամփ