Պուտին-Փաշինյան լարված զրույցից հետո երկու երկրների տնետսական հարաբերությունների վերաբերյալ հեռակա բանավեճն ավելի է սրվում: Մոսկվան պարբերաբար սպառնում է Եվրամիության կապերի հետ հետագա խորացման հանարավոր վատ հետևանքներով, հայաստանցի պաշտոնյաները պատասխանում են ոչ պակաս կտրուկ հայտարարություններով. եթե Ռուսաստանը որոշի Հայաստանի համար գազը թանկացնել, Հայաստանը դուրս կգա Եվրասիական տնտեսական միությունից։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո Հայաստանի հանրությանն ուղղված արդեն մի քանի նախազգուշացնող հայտարարություններ է արել։ Պնդել է, եթե Հայաստանը Եվրամիություն մտնի, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։ Հայ գործարարներին հորդորել է սթափ գնահատել ապրանքները Եվրամիություն արտահանելու հեռանկարը, անգամ ակնարկել Ռուսաստանում հայկական բիզնեսներին ճնշելու մասին։
Որքա՞ն է կազմում Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը, ի՞նչ փոփոխություններ են եղել վերջին տարիներին, ինչպիսի՞ ցուցանիշներ կան Եվրամիության երկրների հետ հարաբերություններում ու հնարավոր ի՞նչ լծակներ ունի Մոսկվան։
Մանրամասները տեսանյութում