Գագիկ Ծառուկյանին բերել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության

Գագիկ Ծառուկյանին բերել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության, հուլիսի 21,2026թ.

Կալանավորված Գագիկ Ծառուկյանին դարձյալ իր դաստակներից փոքր ձեռնաշղթաներով ոստիկանների ուղեկցությամբ այսօր բերել են Քննչական կոմիտե՝ քննչական գործողության:

Ավելի վաղ ՄԻՊ-ն անդրադարձել էր Ծառուկյանին փոքր ձեռնաշղթաներով տեղափոխման դեպքին.

«Ներկայացվել են մտահոգություններ առ այն, որ անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, որ, ըստ այդ մտահոգությունների, վերջինս ի սկզբանե չի ցուցաբերել որևէ դիմադրություն, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր», - նշել էր ՄԻՊ-ը՝ հավելելով, որ Հայաստանում ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ:

Տարածքում հավաքվել են Ծառուկյանի աջակիցները, հիմնարկությունների աշխատողները:

«Մեզ տեղեկացրել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա: Այն մեղադրանքն է, որ գործն այստեղ քննվում է՝ խարդախություն, փողերի լվացում, այդ մեղադրանքի մասին է խոսքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին երկու ամսով կալանավորեց՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով: Փաստաբաններն անհիմն են որակում մեղադրանքը:

Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ իրավապահները մտան նաև գործարարի ընտանիքին պատկանող տասնյակ ընկերություններ, որոնք Հայաստանի ամենաշատ հարկերը վճարողների ցանկերում են, կապարակնքեցին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծառուկյանին պատկանող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿԾառուկյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել«Ուզում ենք մարզվենք, գոնե մի բանի հասնենք». Օլիմպավանը 10 օր է՝ կապարակնքված էԾառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի կառավարումն ու պահպանումն անցել է գործադիրինՄիջազգային օլիմպիական կոմիտեն «փորձում է պաշտպանել ՀԱՕԿ-ին»Ծառուկյանը պնդում է՝ իր նկատմամբ հարուցված քրգործը կապ չունի արդեն 10 օր կապարակնքված ընկերությունների հետ