«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը և պահպանմանը

Կալանավորված Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

Ավելի վաղ՝ 2023-ի հոկտեմբերին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

Դատախազությունը հիշեցնում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումով պահանջում է Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել մի քանի տասնյակ անշարժ և շարժական գույքեր, իրավաբանական անձանցում մասնակցություն, ընդհանուր դրամական պահանջը կազմում է 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի կառավարումն ու պահպանումն անցել է գործադիրին

Գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր նաև, որ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի կառավարումն ու պահպանումն անցել է գործադիրին: Ըստ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեն նման որոշում է կայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում:

«Արարատցեմենտ»-ի հնարավոր պետականացումը նախընտրական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թերևս հիմնական թեզերից էր: Մինչ Գագիկ Ծառուկյանն իշխանափոխության հասնելու մասին հայտարարելով քարոզարշավ էր իրականացնում, վարչապետ Փաշինյանն ուղիղ սպառնում էր՝ Ծառուկյանը կզրկվի ազատությունից և իր կարողություններից:

Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ից կալանավորված է, նրա ընտանիքին պատկանող խոշոր ընկերությունները կապարակնքված են: Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մուլտի Ուելնես»-ը վերաբացվել է նոր անվան ներքո«Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում». Ծառուկյանի արձագանքը Փաշինյանին«Արարատցեմենտ»-ի կառավարիչ է նշանակվել Դավիթ ԳևորգյանըԾառուկյանին պատկանող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ