«Մուլտի Ուելնես» առողջարանային համալիրը այսօրվանից վերաբացվել է նոր անվան ներքո՝ Yerevan Wellness: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյաններին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքը անցել է քաղաքապետարանին: Քաղաքապետարանը պնդում է՝ «Օղակաձև» զբոսայգում գտնվող շինությունը խախտումներով են կառուցել:
Մոտ մեկ ամիս կալանքի տակ գտնվող գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող խոշոր ընկերությունները կապարակնքված են, այդ թվում՝ «Մուլտի Ուելնես»-ը: ԲՀԿ առաջնորդին պատկանող «Արարատցեմենտ»-ը ևս այդ ընկերությունների շարքում էր, թեև կառավարության միջամտությամբ գործարանի աշխատանքները վերսկսելու որոշում կայացրին: