ԵՄ-ն այսօր, հավանաբար, համաձայնության չի գա ՌԴ-ի դեմ առաջարկվող նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ. Կալլաս

ԵՄ երկրներն այսօր հավանաբար համաձայնության չեն գա Ռուսաստանի դեմ առաջարկվող նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։

Հունգարիայի խիստ հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք այսօր չեն փոխի իրենց դիրքորոշումը, ասել է ԵՄ արտգործնախարարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բուդապեշտը «Դրուժբա»-ի պատճառով կարգելափակի նաև Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները

Բուդապեշտը մտադիր է արգելափակել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա և Սլովակիա ռուսական նավթի տարանցման դադարեցման պատճառով:

«Մինչև Ուկրաինան չվերականգնի «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցումը Հունգարիա և Սլովակիա, մենք թույլ չենք տա Կիևի համար կարևոր որոշումների առաջխաղացումը»,- X-ում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:

Ավելի վաղ Հունգարիան և Սլովակիան սպառնացել են դադարեցնել Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարումը, եթե Կիևը չվերականգնի ռուսական նավթի տարանցումը: Սիյարտոն նաև հայտարարել է, որ Բուդապեշտն արգելափակելու է Ուկրաինային Եվրամիության կողմից հատկացվող վարկերի 90 միլիոն եվրոյի փաթեթը:

Կիևում շանտաժ են որակել էլեկտրաներգիայի մատակարարումների դադարեցման սպառնալիքը՝ սադրիչ և անպատասխանատու համարելով նման հայտարարությունները «ուկրաինացիներին սառնամանիքների շրջանում առանց էլեկտրականության, ջեռուցման և գազի թողնելու Մոսկվայի ջանքերի իրավիճակում»:

Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը կարող էր ներառել Ռուսաստանի նավթի արտահանման վրա ամբողջական ծովային ծառայությունների արգելք։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ դիվանագետներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ դեսպանները չկարողացան համաձայնության գալ ՌԴ-ի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջՀունգարիան արգելափակում է ԵՄ 90 մլն եվրոյի վարկը ՈւկրաինայինՕրբան․ Ռուսական էներգակիրների ներկրման արգելքն անընդունելի էԵվրոպական Միությունը 2027-ին վերջնականապես կհրաժարվի ռուսական բնական գազից