Մատչելիության հղումներ

Հունգարիան արգելափակում է ԵՄ 90 մլն եվրոյի վարկը Ուկրաինային

«Դրուժբա» խողովակաշարի բաշխիչ կայան Հունգարիայում, արխիվ
«Դրուժբա» խողովակաշարի բաշխիչ կայան Հունգարիայում, արխիվ

Հունգարիան պատրաստվում է արգելափակել Ուկրաինային Եվրամիության 90 միլիոն եվրոյի վարկային փաթեթը, որն ավելի վաղ հաստատվել է Եվրահանձնաժողովի կողմից:

Բուդապեշտը փաթեթին իր հավանություն տալը կապում է ռուսական նավթի մատակարարումների վերականգնման հետ: «Մենք արգելափակում ենք Ուկրաինայի համար ԵՄ վարկը, քանի դեռ չի վերականգնվել նավթի տարանցումը Հունգարիա «Դրուժբա» խողովակաշարով», - X-ում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:

Ուկրաինայի իշխանությունների պնդմամբ, «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները հունվարի վերջից խախտվել են ռուսական ուժերի կողմից ռմբակոծությունների պատճառով: Բացի այդ, Կիևը պնդում է, որ Հունգարիայի և Սլովակիայի կողմից ռուսական նավթի ու գազի շարունակվող գնումներն օգնում են ֆինանսավորել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը:

Հունգարիան և Սլովակիան ուկրաինական իշխանություններին մեղադրում են մատակարարումները միտումնավոր խոչընդոտելու մեջ: Երկու երկրները զգալի կախվածություն ունեն «Դրուժբա»-ից էներգառեսուրսների ներկրման հարցում:

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն էլ երեկ հայտարարել է, որ փետրվարի 23-ից Բրատիսլավան կդադարեցնի Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարումները, եթե Կիևը չվերականգնի իր երկիր նավթի տարանցումը:

XS
SM
MD
LG