ԵՄ դեսպանը ողջունում է Օսիպյանի ազատ արձակումը

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս, արխիվ

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունում է Արթուր Օսիպյանի ազատ արձակումը:

«Ողջունում եմ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու որոշումը: Սա դրական զարգացում է: Ժողովրդավարության, հիմնարար իրավունքների, պատշաճ գործընթացի և արտահայտվելու ազատության նկատմամբ հարգանքը Եվրամիության և Հայաստանի ընդհանուր արժեքների առանցքային մաս են կազմում», - գրել է եվրոպացի դիվանագետը X-ում:

«Մենք կշարունակենք հետևել գործին», - ասված է Մարագոսի գրառման մեջ:

Վարչապետի հետ վիճելուց հետո ձերբակալված Օսիպյանը Նուբարաշենի բանտում 23 օր անցկացրեց և կալանքից ազատ արձակվեց երեկ երեկոյան: Բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով մեղադրվող երիտասարդը ի նշան բողոքի հացադուլ էր հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել, որ իրեն «փախած» է անվանել ու վիրավորել:

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ Մարագոսը Օսիպյանի դեպքը քննարկել էր մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Կանալիզացիայի հոտը սպանում ա». Արթուր Օսիպյանը՝ Նուբարաշենի բանտի մասինԱրթուր Օսիպյանն ազատ արձակվեց, խոստացավ դադարեցնել հացադուլը«Մենք պայմանավորվել ենք, որ ապրում ենք օրենքներով, դա խախտվել է». Գեղամ Օհանյանը՝ 23 օր հացադուլի մեջ գտնվող Օսիպյանի մասինՄԻՊ-ը Նուբարաշենի բանտում հանդիպել է Օսիպյանին, կարևորել այլընտրանքային խափանման միջոցի հարցը քննարկելըԽիստ ցանկալի է, որ խափանման միջոցը փոխվի. Գալյանը՝ Օսիպյանի ճակատագրի մասին«Շատ հյուծված վիճակում է». Արթուր Օսիպյանն արդեն 22-րդ օրը հացադուլի մեջ էՄարագոսը միացել է ՄԻՊ-ի մտահոգություններին՝ ատելության խոսքի և կալանքի կիրառման հարցերում