Եվրոպայի ներկայացուցիչները՝ որպես Ռուսաստանի հետ բանակցությունների համար նախկինում ընտրված թիմի մաս, առաջին անգամ մասնակցել են ուկրաինական հակամարտության կարգավորման նպատակով ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ընթացող բանակցություններին, հայտարարել է Ուկրաինայի նախագահը երեկոյան տեսաուղերձում:
Ըստ Վլադիմիր Զելենսկիի՝ բանակցություններին, մասնավորապես, մասնակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Լեհաստանի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ՆԱՏՕ-ի Ներկայացուցիչները:
Ուկրաինայի առաջնորդը քննարկումը նկարագրել է որպես «ուկրաինական, ամերիկյան և եվրոպական բանակցային խմբերի միջև քննարկում՝ «աշխատանքային թիմերի մակարդակով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Որևէ բանակցությունից առաջ Ուկրաինայում պետք է հրադադար լինի, Ռուսաստանն էլ զիջումների գնա. Կալլաս«Դիվանագիտական ջանքերն ակտիվորեն շարունակվում են, և մենք հույս ունենք, որ դրանք ապարդյուն չեն անցնի։ Մեր թիմն աշխատում է հնարավորինս կառուցողական։ Մեզ անհրաժեշտ է պատերազմի արժանապատիվ ավարտ և Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ», - ասել է Զելենսկին։
Ամերիկյան կողմից խորհրդակցություններին մասնակցել են Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները: Քննարկումները տեղի են ունեցել առցանց, թիմերն անձամբ կհանդիպեն Բեռլինում՝ նոյեմբերի 19-ին՝ «կամավորների կոալիցիայի» շրջանակում:
Զելենսկիի խոսքով՝ քննարկումը «դժվար» էր, սակայն սպասվում է, որ Գերմանիայի մայրաքաղաքում երկրների ներկայացուցիչները կկարողանան մշակել «բանակցային գործընթացում կոնկրետ համատեղ քայլեր»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել վերացնել Starlink-ի սահմանափակումները և լինել «պատմության ճիշտ կողմում»Մի քանի օր առաջ էին ԵՄ առաջնորդները համաձայնության եկել, թե ով է ներկայացնելու Եվրոպան Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ապագա բանակցություններում: Բանակցային թիմում ընդգրկված են ԵՄ ինստիտուտների և եվրոպական հինգ երկրների ներկայացուցիչներ:
Քուշներ. Կարևոր է, որ Եվրոպան և ՌԴ ուղիղ շփվեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հաստատել է եռակողմ քննարկումների մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրները առցանց խորհրդակցություններին ներկայացրել են նրանց ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։
Քուշները նշել է, որ նույն օրը խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հետ։ Նա չի մանրամասնել՝ դա Ուկրաինայի և Եվրոպայի հետ բանակցություններից առաջ է եղել, թե՞ հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինան հարվածել է Ղրիմի կամրջին, Ազովի նավթագործարանում հրդեհ է«Մենք քննարկեցինք Եվրոպայի և Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսություն հաստատելու ուղիները՝ փոխգործակցություն, որը գործնականում բացակայել է վերջին չորս տարիների ընթացքում։ Կարևոր է, որ երկու կողմերն էլ կարողանան անմիջականորեն լսել միմյանց մտահոգություններն ու առաջարկները, քանի որ մենք աշխատում ենք Եվրոպայի համար ավելի կայուն և անվտանգ ապագա ստեղծելու ուղղությամբ», - գրել է նա X-ում։
Քուշների խոսքով՝ բանակցությունների ընթացքում ձևավորվել են քննարկման երեք հիմնական ուղղություններ՝ Ուկրաինայի համար անվտանգության հուսալի երաշխիքներ, ԵՄ անդամակցության ուղին և երկրի վերականգնումը Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի ավարտից հետո։
«Թեև հանրային տարածքում հաճախ ուշադրությունը կենտրոնանում է կողմերի միջև առկա տարաձայնությունների վրա՝ կուլիսներում տեղի ունեցող լուրջ քննարկումների արդյունքում շարունակում են ի հայտ գալ դրական և կառուցողական գաղափարներ», - նշել է ամերիկացի բանակցողը։