«ԵԱՏՄ-ում իրոք քննարկելու բան կա, և ես առիթը կօգտագործեմ՝ քննարկումը սկսելու». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, արխիվ

«Եվրասիական տնտեսական միության ձևաչափում իրոք քննարկելու բան կա, և ես առաջիկայում էդ առիթը կօգտագործեմ՝ էդ քննարկումը սկսելու», - այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետև, իհարկե, ես նաև մեր գործընկերներին հարցեր ունեմ էն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են, և պետք է մենք հասկանանք՝դա ի՞նչ է նշանակում գործնականում: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք՝ Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարա սենց որոշումներ կայացնի՞, և ուղղակի մի օր արթնանալ ու տենց որոշումներ կայացնե՞լ», - ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով. - «Իմ գնահատմամբ՝ եթե էս հարցի պատասխանը «այո» է, ուրեմն՝ Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք պետք է ստեղից արդեն հետևություններ անենք»:

«Եվրասիական տնտեսական միության հետ մենք շատ սերտ և ակտիվ աշխատում ենք և էդ աշխատանքը կշարունակենք», - ասաց վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ «լուծումներ կլինեն, որովհետև եթե լուծումներ չլինեն, դա լրիվ ուրիշ բան է նշանակում առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության համար»:

Հիշեցնելով, որ ԵԱՏՄ-ը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժ, Փաշինյանը շարունակեց. - «Եթե դա չկա, նշանակում է՝ Եվրասիական տնտեսական միություն չկա, և Եվրասիական տնտեսական միությունը հարցին պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա: Մենք ասում ենք, որ ինքը կա, և մենք՝ այդ թվում որպես մասնակից պետություն, համարում ենք, որ ինչ-որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել, և տպավորություն է ստեղծվել, որ չկա Եվրասիական տնտեսական միությունը: Բայց եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի՝ «գիտե՞ք ինչ, ես չկամ այլևս», որ իրանք չկան, մենք ի՞նչ կարանք անենք: Մենք կանք, և մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք և աշխատում ենք մենք Եվրասիական տնտեսական միությունում: Հիմա Եվրասիական տնտեսական միությունը պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա: Եթե հանկարծ կասի չկա, այսինքն՝ դե յուրե ուղիղ կամ բանով, նամյոկով կասի, որ չկա, դե մենք ի՞նչ անենք, չկա՝ չկա: Եթե կա, կա, եթե չկա, չկա»:

«Շատ հստակ պետք է լինի պատասխան՝ կա՞, թե՞ չկա: Եթե կա, մենք կդիրքավորվեք, եթե չկա, էլ դիրքավորվելու կարիք էլ առանձնապես չի առաջանալու», - ասաց վարչապետը:

Դիվերսիֆիկացիայի հետ կապված՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ Հայաստանից ծաղիկ է արտահանվել 16 երկիր:

«Ընդ որում, էդտեղ խմբաքանակները, պարզ է, չէ՞, որ առաջին արտահանումը չի կարա մեծ լինի: Էս 16 ուղղությամբ մենք նմուշ ենք արտահանել՝ էս շատ կարևոր բան է, մենք նմուշ ենք արտահանել, որովհետև շուկան պետք է գնահատի», - հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Անցած ամիս Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ նշել էին, որ Հայաստանը պետք է մինչև դեկտեմբեր կողմնորոշվի Եվրամիությանը միանալու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ հայտնեց, որ մասնակցելու է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին և քննարկելու է հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պեսկով․ ՌԴ-ն հույս ունի՝ Երևանը վերջնականապես կընտրի ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացիայի ուղինԵրևանի խոսքերը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին, հակասում են երկրի ղեկավարության քայլերին. ԶախարովաՓաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստինԱրտադրողներին աջակցելուն զուգահեռ կառավարությունը կզբաղվի ԵԱՏՄ-ում խնդիրները կարգավորելու հարցով. ՓաշինյանՆոր զգուշացում ՄոսկվայիցԵրևանը կաջակցի դեպի ԵՄ և այլ երկրներ արտահանմանը, Մոսկվան նոր սահմանափակումներ է կիրառում Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն ՀՀ-ին հեռացնել՝ ստիպված կլինենք որոշումն ընդունել ի գիտություն. Փաշինյան«Քաղաքացիներն այս պահին մտահոգվելու առիթ չունեն». Խուդաթյանը՝ գազի հնարավոր թանկացման մասինԼավրով․ Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ մնո՞ւմ է ԵԱՏՄ-ում, թե՞ միանում է ԵՄ-ինՌԴ-ը մտադիր չէ վճարել Հայաստանի՝ եվրաինտեգրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար. ԳալուզինՌԴ սահմանափակումների ֆոնին՝ Ֆոն դեր Լայենը և Փաշինյանը կքննարկեն ԵՄ աջակցությունը ՀՀ-ինՌԴ-ի տնտեսական սահմանափակումները սխալ քայլեր են, որոնք մարդկանց տրամադրում են ԵԱՏՄ-ի դեմ. ՓաշինյանԿառավարությունը կսուբսիդավորի ՌԴ-ի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին. ՓաշինյանՀՀ-ն առաջիկայում հանրաքվե չի անցկացնի ԵՄ-ին անդամակցելու հարցով. Փաշինյանն արձագանքել է ԵԱՏՄ երկրների ղեկավարների նամակինՓաշինյանն արձագանքել է ԵԱՏՄ 4 երկրների նախագահների հայտարարությանըԵԱՏՄ 4 երկրները հայտարարում են՝ ՀՀ-ի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին, Երևանը դեռ չի արձագանքում