Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարները վաղը կքննարկեն միությանը Հայաստանի շարունակական մասնակցության հարցը, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Վաղը տեղի կունենա Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը։ Կարծում եմ՝ այս հարցը որոշ չափով կքննարկվի», - ասել է նա Աստանայում։
Մինչ այդ Մոսկվան ամենաբարձր՝ նախագահ Պուտինի մակարդակով քանիցս հայտարարել է, թե Երևանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև։ «Երևանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը կարող է հանգեցնել ռուս-հայկական հարաբերությունների համակարգային փոփոխությունների», - օրերս հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ-ն, հավելելով՝ Երևանը չի կարող նստել միաժամանակ երկու աթոռի վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Հայաստանը երկու աթոռի վրա միաժամանակ նստել չի կարողանա». ԿալուգինՆախօրեին էլ Մոսկվան հայտարարեց, թե Էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է ուղարկել հայ գործընկերներին, տեղեկացնելով, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել բնական գազի և նավթամթերքի մատակարարումը՝ արտոնյալ պայմաններով։ «Դեռ այդ նամակի պատասխանը չենք ստացել», - այսօր Աստանայում ասել է Ցիվիլևը, մանրամասնելով՝ «ես զգուշացրել եմ՝ մենք չենք կարող մատակարարել նրանց գազ և նավթամթերք ներկայիս գներով, եթե նրանք Եվրասիական տնտեսական միությունից գնան ԵՄ»։
Պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, թե երկկողմ հարաբերություններում ճգնաժամ ճկա։
«Եվրասիական տնտեսական միությունից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները և մեր ներգրավվածությունն օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար», - այսօր Երևանում հայտարարել է Փաշինյանը, պնդելով, թե ընտրություններից հետո «առանց նյարդի, գործընկերային, հանդարտ աշխատելու ենք և բոլոր հարցերը լուծենք»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյան. «ԵԱՏՄ-ից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները օգտագործել»Վաղվա հանդիպմանը, սակայն, Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինի՝ «քարոզարշավի մասնակցելու հիմնավորմամբ»։ Հայաստանը Աստանայի գագաթնաժողովում կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։