Դուբայում և Դոհայում պայթյուններ են լսվել, օդանավակայանները վնասվել են

Դուբայ, ԱՄԷ

Դուբայի հայտնի Burj Al Arab հյուրանոցը և օդանավակայանը, որն օրական ավելի քան 1000 չվերթ է սպասարկում, վնասվել են Պարսից ծոցի երկրներում օբյեկտների վրա գիշերային հարձակման հետևանքով, հաղորդում է Reuters-ը:

Հարվածները վնասել են նաև Աբու Դաբիի և Քուվեյթի օդանավակայանները:

Մերձավոր Արևելքի խոշորագույն օդանավակայանները, ներառյալ Դուբայի այս պահին փակ են մնում:

Ականատեսների խոսքով՝ կիրակի օրը Դուբայի տարածաշրջանային գործարար կենտրոնի շրջանում և Կատարի մայրաքաղաք Դոհայի երկնքում երկրորդ օրն անընդմեջ մի քանի պայթյուններ են հնչել: Սա հաջորդում է Իրանի հայտարարությանը, որ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Պարսից ծոցի հարևան երկրների ամերիկյան ռազմաբազաներին՝ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարվածների:

Your browser doesn’t support HTML5

Դուբայն իրանական հարվածներից հետո

Շաբաթ օրը Թեհրանը նախազգուշացրել է, որ փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է նավթի համաշխարհային սպառման մոտավորապես մեկ հինգերորդ մասը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը կրկին հարվածել է Իրանին. Թեհրանը սպառնում է պատասխանովԱկտիվիստից մինչև դատապարտելի առաջնորդ. փաստեր Խամենեիի մասինԻրանի առաջնորդ Խամենեին սպանված է Թրամփ. Խամենեին սպանված է