Մատչելիության հղումներ

Իսրայելը կրկին հարվածել է Իրանին. Թեհրանը սպառնում է պատասխանով

Իսրայելը հայտարարել է, որ կիրակի օրը հարվածների հերթական ալիքն է հասցրել Իրանին: Զինված ուժերի հաղորդմամբ՝ հարվածել են իրանական բալիստիկ հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերին:

Իրանի զինված ուժերը շուտով կրկին պատասխան հարված կհասցնեն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի բազաների դեմ ամենամեծ հարձակումն իրականացնելով, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսը:

Կիրակի վաղ առավոտյան Իսրայելի ողջ տարածքում բազմիցս հնչել են օդային տագնապի ազդանշաններ, իսկ Թել Ավիվում լսվել են մի շարք պայթյուններ:

Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարվածել էին Իրանին, վերջինս պատասխանել էր: Իրանը հաստատել է, որ սպանվել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին: Մահացել են նաև նրա ընտանիքի անդամները, այդ թվում՝ դուստրը, թոռը։


XS
SM
MD
LG