Դատարանը Դելսի Ռոդրիգեսին նշանակել է Վենեսուելայի նախագահի ԺՊ

Վենեսուելայի Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարի դերը պետք է ստանձնի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը: Գերագույն դատարանը նրան նշանակել է երկրի նախագահի պաշտոնակատար և պարտավորեցրել է պաշտոնը ստանձնել շաբաթ ուշ երեկոյան:

ԱՄՆ նախագահը, ըստ էության, աջակցություն է հայտնել Ռոդրիգեսին երեկ երեկոյան ասուլիսի ժամանակ՝ ասելով, որ նա կարող է կրկին հզորացնել երկիրը: Մինչդեռ Ռոդրիգեսը իր ելույթում հայտարարել է, որ Մադուրոն շարունակում է մնալ Վենեսուելայի միակ նախագահը, իսկ ԱՄՆ-ի հարվածները՝ որակել սարսափելի բիծ երկու երկրների հարաբերությունների վրա:

ԱՄՆ-ն երեկ հարվածներ էր հասցրել Վենեսուելային, նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը դուրս են բերվել երկրից և Նյու Յորքում են, որտեղ նրանց մեղադրանք է ներկայացվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մադուրոն՝ Նյու Յորքի կալանավայրում


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն հարվածել է Վենեսուելային. նախագահին Նյու Յորք են տեղափոխում