Չինաստանը դեմ Է Իրանի գործընկերների նկատմամբ Թրամփի սակագնային քաղաքականությանը

Չինաստանը դեմ է «ցանկացած ապօրինի միակողմանի պատժամիջոցների», արձագանքելով ԱՄՆ նախագահին՝ հայտարարել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան խոսնակը։

Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել է, որ Իրանի հետ գործարար հարաբերություններ ունեցող երկրներն ԱՄՆ-ի հետ առևտրում կբախվեն 25 տոկոսի մաքսատուրքի։

Դեսպանատան խոսնակը հավելել է, որ Պեկինի դիրքորոշումը մաքսատուրքերի խտրական կիրառման դեմ հետևողական է և հստակ՝ հարկադրանքն ու ճնշումը չեն կարող լուծել խնդիրները:

Նա հավելել է, որ Չինաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:

Չինաստանն իրանական ապրանքների արտահանման հիմնական ուղղություններից է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի հետ բիզնես վարող երկրները կբախվեն 25 տոկոս մաքսատուրքի ԱՄՆ-ի հետ առևտրում. Թրամփ