Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա

Պատերազմի հետևանքները Դնեպրոպետրովսկում, արխիվ

Ռուսական ուժերը գիշերը Ուկրաինայի հարավարևելյան Դնեպրոպետրովսկ քաղաքում հինգ բենզալցակայանի են հարվածել, որի հետևանքով կին է մահացել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տարածաշրջանային ղեկավար Ալեքսանդր Գանժային։ Նրա խոսքով՝ երեք մարդ վիրավոր է։

Հարավում գտնվող Խերսոն քաղաքում էլ ռուսական դրոնային հարվածի թիրախում ուղևորատար ավտոբուս է հայտնվել, երկու մարդ մահացել, հինգը վիրավորվել են, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։

Ռուսաստանը նախկինում էլ հարվածներ է հասցրել լցակայաններին, սակայն վերջին շրջանում դրանք ավելի են սաստկացել։ Ուկրաինական առաջնագծի Զապորոժիեի, Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի շրջանների իշխանությունները հայտնում են գրեթե ամենօրյա հարվածների մասին։

Ուկրաինական հարվածների հետևանքով էլ Ռուսաստանում է էներգետիկ ենթակառուցվածքների խնդիր նկատվում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին խոստովանել էր, որ երկրում վառելիքի որոշ պակաս է առաջացել՝ միաժամանակ պնդելով, թե իրավիճակը «կրիտիկական չէ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վառելիքի ճգնաժամի ֆոնին Ռուսաստանը կարող է թույլատրել 2013-ից արգելված «Եվրո-2» բենզինի վաճառքըՈւկրաինական դրոնները հարվածել են Ղրիմի էներգետիկ ենթակառուցվածքներինՌուսական ԱԹՍ-ների հարձակումից Ուկրաինայում մեկ ընտանիքի երեք անդամներ են զոհվելՈւկրաինայի Դնեպրում և Զապորոժիեում ռուսական հարձակումներից ինը մարդ է զոհվելՈւկրաինական անօդաչուները գրոհել են Կերչը, կան զոհեր, տասնյակ վիրավորներՌուսաստանում վառելիքի խնդիր կա, Հայաստանում բենզալցակայաններն աշխատում են սովորականի պես