Բաքուն պնդում է, թե հիբրիդային հարձակումների է ենթարկվում «հայամետ խմբերի կողմից»

«Վերջին օրերին Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի դեմ ուղղված ապատեղեկատվական արշավ է ընթանում», հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի Արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ժամանակավոր հանձնաժողովը։

Կառույցը պնդել է, թե «արշավը իրականացվում է տարբեր երկրներում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունների, ինչպես նաև ազդեցիկ պաշտոններ զբաղեցնող որոշ օտարերկրյա քաղաքացիների և լրատվամիջոցների կողմից»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բացառիկ լուսանկարներ. Լեռնային Ղարաբաղում քանդվել են տաճար և եկեղեցի

Միլի Մեջլիսի հանձնաժողովը պնդել է, թե Ստեփանակերտում ավերված եկեղեցիների մասին վերջին օրերի հաղորդագրությունները, ինչպես նաև Բաքվի բանտերում պահվող հայերին ազատ արձակելու կոչերը հնչում են այդ՝ լոբբիստական կազմակերպությունների պատվերով։

«Այս անգամ հայկական լոբբիստական կազմակերպություններն իրենց զրպարտչական արշավում ընտրել են այլ մարտավարություն՝ աղմուկ բարձրացնելով մի քանի թեմաների շուրջ, այդ թվում՝ այսպես կոչված «ցեղասպանության», «ռազմագերիների» և Խանքենդի քաղաքում շինարարական նախագծերի շուրջ»,-հայտարարում է Միլի Մեջլիսը, զգուշացնելով, թե այս քայլերը կարող են վնասել «Հայաստանի և Ադրբեջանի միջև փխրուն խաղաղության գործընթացին»։

Որևէ կոնկրետ օրինակ կամ փաստ հայտարարությունը չի վկայակոչում։

Երեկ էլ Միլի Մեջլիսը խզել էր կապերը Եվրախորհրդարանի հետ, ԵՄ պատգամավորներին մեղադրել էր՝ հայամետության, կեղծ թեզեր տարածելու և զրպարտության համար, այն բանից հետո, երբ վերջիններս հատուկ բանաձև էին ընդունել։

Եվրոպական խորհրդարանը «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևով վերահաստատել էր աջակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն հակաքայլերի է դիմումԱդրբեջանի Միլի մեջլիսը որոշեց կասեցնել հարաբերությունները Եվրախորհրդարանի հետԲաքուն որոշել է դադարեցնել հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ երեկվա բանաձևից հետո Հայաստանը Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացման փաստով միջազգային կառույցներին չի դիմի Հայաստանի հանրային գործիչները քննարկում են Արցախի եկեղեցիների ավերման փաստերով ՄԻԵԴ դիմելու հարցըԱրբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է