Բաքուն և Վաշինգտոնը պատրաստ են համագործակցել հանքային պաշարների՝ միջազգային շուկաներ տեղափոխումը դյուրացնելու ուղղությամբ

Ադրբեջանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել են, թե պատրաստ են համագործակցել հանքային պաշարների՝ միջազգային շուկաներ տեղափոխումը դյուրացնելու ուղղությամբ՝ Միջին միջանցքի միջոցով։ Այդ մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասվում է երկու երկրների միջև այսօր ստորագրված ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրում:

Փաստաթղթում նաև նշվում է, որ Ադրբեջանը և Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել մարդասիրական ականազերծման ոլորտում՝ ֆինանսական աջակցության և տեխնոլոգիաների փոխանցման միջոցով, հաշվի առնելով «այն լուրջ դժվարությունները, որ ծառացել են Ադրբեջանի առջև»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վենսն ու Ալիևն ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրեցինՀամատեղ ջանքերի արդյունքում խաղաղություն է հաստատվել այնտեղ, որտեղ նախկինում պատերազմ էր. ՎենսԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է ԲաքուԲաքվում գտնվող հայերի հարցն Ադրբեջանում կբարձրացվի. Վենս