ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Բաքու: Ըստ փոխնախագահի մամուլի խոսնակի՝ Վենսի ընտանիքին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարաֆովը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն ու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր պաշտոնակատարը:
Նախատեսվում է, որ փոխնախագահ Վենսը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա տեղի կունենա ընդլայնված կազմով երկկողմ հանդիպում: Սպասվում է նաև մամուլի համար հայտարարություններ:
Նախքան Բաքում մեկնելը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին ժամանել էր Երևան: ԱՄՆ փոխնախագահը Հայաստանից Ադրբեջան մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ի պատասխան հարցին, թե արդյոք պատրաստվում է Բաքվում խոսել հայ գերիների մասին, ասել է, որ այդ հարցը, անշուշտ, բարձրացվելու է։