Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ադրբեջանական վառելիքի՝ Հայաստան առաքման հարցը։
«Նախարարներ Բայրամովն ու Բոչորիշվիլին գոհունակությամբ արձանագրել են, որ կողմերին հաջողվել է համաձայնության գալ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան առաքվող ադրբեջանական վառելիքի վրա կիրառվող մաքսատուրքերի հարցում», - հաղորդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր երախտագիտությունն է հայտնել «Վրաստանի ղեկավարությանն այս հարցի շուտափույթ լուծման համար»: