63 կողմ և 24 դեմ ձայներով Ազգային ժողովն ընդունեց Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը: Կողմ է քվեարկել միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։
Խորհրդարանում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումները մեկնարկել են երեկ։
Այժմ արդեն խորհրդարանն անցել է ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկմանը։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հարություն Հարությունյանին։