Մատչելիության հղումներ

Հարություն Հարությունյանը՝ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածուին ևս փոխեց: Նրանք ներկայացրեցին Հարություն Հարությունյանի թեկնածությունը:

Արեգա Հովսեփյանին ընդդիմադիր ուժը ներկայացրեց որպես նախորդ անգամ չընտրված թեկնածու:

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների թեկնածուներն ընտրվեցին Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահներ, «Ուժեղ Հայաստան»-ի բոլոր երեք թեկնածուներն էլ չընտրվեցին:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանի, Տարածքային կառավարման հանձնաժողովում՝ Դավիթ Ղազինյանի, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում՝ Արեգա Հովսեփյանի թեկնածություններն էր առաջադրել:

Այս պահին ԱԺ-ում ընթանում է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ի նոր թեկնածուի՝ Լիաննա Մանուկյանի ընտրությունը, որը կտրի 45 րոպե:

Առանց ՔՊ-ի ընդդիմադիրներն ընտրվելու շանս չունեն: «Ուժեղ Հայաստան»-ից Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահների իրենց թեկնածուի անունը չեն հրապարակում: Խմբակցության քարտուղարը հստակ չպատասխանեց նաև «Ազատության» հարցին՝ փոխելո՞ւ են մյուս երկու թեկնածուներին, թե՞ ոչ:

XS
SM
MD
LG