Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա փոխվեց տնային կալանքի՝ այլ անձանց հետ շփման արգելքով:

«Դատավորն իր որոշման մեջ նշել էր, որ հաշվի է առնում, որ գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

Երեք ամսով սահմանված տնային կալանքը, փաստաբանն ասաց, կբողոքարկեն:

«Քրեական օրենքն այն սանկցիաները, որ սահմանում է այդ արարքի համար կա՛մ տուգանքն է, կա՛մ կարճաժամկետ ազատազրկումն է՝ 2 ամիս ժամկետում, կա՛մ եթե դրա ծանր դեպքերն են, մինչև 3, թե 5 տարի ազատազրկումն է: Այս պարագայում ծանր դեպքերի մասին որևէ բան չունենք, բայց արդեն վերջնական պատիժը, որ պետք էր տար, տիկին Մանուկյանը կրել վերջացրել է: Սահմանադրական դատարանն ասում է, որ տնային կալանքը մեկին մեկ հավասար է բանտային կալանքին», - նշեց Սողոյանը:

Սեպտեմբերի 6-ին դատարանը մեկ ամսով երկարաձգել էր ընդդիմադիր գործչի կալանքը։

Իրավապահները «Մայր Հայաստան» կուսակցության 46-ամյա անդամին մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով: Կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որը խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակի երկրորդ համարն էր, այս գործով հիմնական մեղադրյալն է՝ իրավապահները նրան լրտեսության, պետական դավաճանության հանցանքներ են վերագրում, իսկ Մանուկյանը, ըստ քննիչների, նրան պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները փոխանցողն է եղել: Երկուսն էլ մեղքը չեն ընդունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». ո՞վ էր կանգնած մեկանգամյա «մարդասիրական» ակտի ետևումԿալանավորված Արեգնազ Մանուկյանը հանդիպել է անչափահաս դստեր հետԱրեգնազ Մանուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է