Արդեն վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել. վարչապետ

Արխիվային լուսանկար

«Այսօր գործարար մի քանի պատվիրակություններ աշխատում են, և արդեն վարդերի առաջին և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել», - այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեղ կհասնեն՝ նոր կասեմ, թե որ երկրներ», - հավելեց վարչապետը:

«Եվ ոչ մի ապրանք չի մնալու, ոչ մի հատ ապրանք չի մնալու», - վստահեցրեց Փաշինյանը:

«Արդեն արտահանվում են ուրիշ ուղղություններով», - ասաց վարչապետը՝ ընդգծելով. - «Ոչ միայն Եվրամիության»:

Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա՝ որակական անհամապատասխանության պատճառաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն այսօր խոստացավ, որ Կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ի տնտեսական սահմանափակումները սխալ քայլեր են, որոնք մարդկանց տրամադրում են ԵԱՏՄ-ի դեմ. ՓաշինյանԿառավարությունը կսուբսիդավորի ՌԴ-ի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին. ՓաշինյանՎաղվանից ՌԴ-ն սահմանափակումներ կմտցնի Հայաստանից առաքվող կորիզավոր մրգերի վրաՌԴ սահմանափակումների հետևանքով պղպեղով 8 բեռնատարը վերադառնում է Հայաստան․ ֆերմերների արձագանքըՀՀ-ն առաջիկայում հանրաքվե չի անցկացնի ԵՄ-ին անդամակցելու հարցով. Փաշինյանն արձագանքել է ԵԱՏՄ երկրների ղեկավարների նամակինԵՄ-ն դատապարտում է ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշման ցանկացած փորձՏեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց«Հյուսիսային երկաթուղու շուրջ լուրջ զարգացումներ են գնում», հայտնել է վարչապետը՝ առանց մանրամասնելու«Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ Հայաստանը պետք է դադարեցնի ՌԴ արտահանվող ձկան հավաստագրումըԱդրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվելու ցորեն ու պարարտանյութՊուտինը շնորհավորել է Փաշինյանին