Արաղչին հայտնել է՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագիծը հնարավոր է ստորագրվի «առաջիկա օրերին»

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախօրեին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի նախագծի վերջնականացումից հետո այն կստորագրվի «հեռավար կարգով», և դա կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին»։

«Բանակցությունների վերջնական փուլերի ավարտից անմիջապես հետո, այս համաձայնագիրը կստորագրվի և կհայտարարվի դրա մասին։ Ստորագրումն սկզբնական փուլում կկատարվի թվային (էլեկտրոնային) եղանակով։ Յուրաքանչյուր կողմը հեռավար կարգով կստորագրի փաստաթուղթը։ Դրանից հետո կհայտարարվի, որ այս փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի կողմից», - պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Արաղչին։

«Սա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ Ես մեծ հույս ունեմ»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը:

Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների հետ սկսված պատերազմին վերջ դնելու նպատակով «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիր» անվանումը ստացած շրջանակային համաձայնագիրը «երբևէ այսքան մոտ չի եղել իրականացմանը»։

Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ չեղարկել է Իրանին հարվածներ հասցնելու ծրագրերը և պնդել էր, որ շուտով կարող է ստորագրվել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիր։

Իր հարցազրույցում Արաղչին ասել է, որ շրջանակային համաձայնագրի մանրամասները կհայտարարի, երբ այն «վերջնականապես հաստատվի», և որ մանրամասներին հիմա անդրադառնալը կարող է «վտանգի տակ դնել գործարքի ստորագրումը»։

Նա նշել է, որ համաձայնագրի նախագիծը ներառում է Իրանի նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի ծովային շրջափակման դադարեցումը, որը գործում է ապրիլի 13-ից, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուց-ի կառավարման վերաբերյալ պայմանավորվածություններ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թեհրանը հերքում է Թրամփին և պնդում՝ վերջնական որոշում չկա, թեև խաղաղության փաստաթղթի մեծ մասը համաձայնեցված էԱՄՆ-ի ու Իրանի միջև բանակցվող փաստաթղթի վերաբերյալ արտահոսած մանրամասները կեղծ են. ԹրամփԻրանը միջուկային զենք չի ունենա, քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ. Նեթանյահու Հորմուզի նեղուցն Իրանի վերահսկողության տակ է. ադմիրալ Հաբիբոլլահ ՍայարիIRNA. «ԱՄՆ-ի հետ համաձայնեցված փաստաթղթով Հորմուզի նեղուցը մնում է Թեհրանի վերահսկողության տակ»Ի՞նչ փաստաթուղթ են բանակցում Թեհրանն ու Վաշինգտոնը. Mehr-ը մանրամասներ է ներկայացրելԻրանի պատերազմի շնորհիվ ԱՄՆ-ն նավթի խոշորագույն արտահանողն է դարձել աշխարհում. Reuters