ԱՄՆ զինուժն այսօր վաղ առավոտյան Օմանի ծոցում հարվածել է իրանական բեռնատար նավին, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Իրանի Սիրիկ նահանգի ղեկավար Ռեզա Շահիդիանը հայտնել է, որ նավը հարձակման է ենթարկվել Խասաբից մոտ 9 կմ հեռավորության վրա։ Անձնակազմի բոլոր հինգ անդամները փրկվել են անցնող նավերի կողմից և տեղափոխվել Օման։
Նահանգապետը նաև հայտնել է, որ նավը, որը պատկանում է Սիրիկի բնակիչներից մեկին, 150 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ էր Օմանի Խասաբ նավահանգստից տեղափոխում Իրան։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Օմանի ափերի մոտ ամերիկյան զինուժը հարվածել է Settebello նավթատարին, անձնակազմի երեք անդամ էր սպանվել։ ԱՄՆ-ն պնդել է, որ այն իրանական նավթ էր տեղափոխում, և որ անձնակազմը չի կատարել ամերիկյան ուժերի հրահանգները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Settebello նավթատարին ԱՄՆ հարվածից զոհեր կան,1 մարդ անհետ կորած էԻրանը հարվածել է երկու նավի, որոնք փորձել են անցնել Հորմուզը. լրատվամիջոցներԵմենը զգուշացրել է՝ Իրանի վրա հարձակումները գլոբալ հետևանքներ կարող են ունենալ ՄԱԿ-ը ԱԽ նիստ է գումարել Իրանի հարցով, Գուտերեշը կոչ է արել դադարեցնել կրակըԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ամերիկյան բազաների է հարվածել Ծոցի երկրներում Ամերիկյան նոր հարվածների թիրախում Բանդար Աբբասն է եղել, ըստ Թեհրանի՝ Հորմուզն անանցանելի է