ԱՄՆ-ն ՄԱԿ-ին հայտնել է բոլոր հնարավոր տարբերակների մասին, Իրանը՝ զգուշացրել՝ կպատասխանի ցանկացած ագրեսիայի

Միացյալ Նահանգներն աջակցում է Իրանի խիզախ ժողովրդին, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ դիտարկվում են բոլոր տարբերակները՝ «կոտորածը դադարեցնելու համար», հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը Անվտանգության խորհրդի նիստին:

Թրամփը նախօրեին ասել էր, որ իրեն փոխանցել են, թե սպանությունների թիվը Իրանում նվազում է, մահապատիժների ծրագիր չկա:

Ուոլցը հերքել է Իրանի մեղադրանքները, թե բողոքի ցույցերը «օտարերկրյա դավադրություն են», որն ուղղված է ռազմական գործողությունների նախապատրաստմանը:

«Նրանք վախենում են: Նրանք վախենում են սեփական ժողովրդից», - ասել է նա:

ՄԱԿ-ում Իրանի փոխդեսպան Ղոլամհոսեյն Դարզին արձագանքել է, որ Թեհրանը չի ձգտում սրման կամ առճակատման, և մեղադրել է ԱՄՆ-ին ստի, խեղաթյուրման և փաստերի միտումնավոր քարոզարշավի ապատեղեկատվության մեջ:

Նա շեշտել է, որ ագրեսիայի ցանկացած գործողության՝ ուղղակի կամ անուղղակի, կտրվի վճռական, համաչափ և օրինական պատասխան:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփ. «Ինձ ասել են, որ Իրանում սպանությունները դադարեցվել են, մահապատիժների ծրագիր չկա»Քարաջում ցույցի ժամանակ ձերբակալված տղամարդը մահապատժի չի ենթարկվի. իրանական ԶԼՄ-ներ«Իրանը մարդկանց կախաղան հանելու որևէ ծրագիր չունի». ԱրաղչիԻրանը գրեթե հինգ ժամով փակել և կրկին բացել է օդային տարածքը