ԱՄՆ-ն ևս մեկ նավ է առգրավել. Պենտագոն

Նավը Հորմուզի նեղուցի մերձակայքում, արխիվ

Ապրիլի 20-ի գիշերն ամերիկյան ուժերը հարավասիական ջրերում գրոհել են պատժամիջոցների տակ գտնվող «M/T Tifani» անունը կրող նավը, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։

«Մենք կշարունակենք համաշխարհային ծովային վերահսկողության գործողությունները՝ խափանելու անօրինական ցանցերը և կասեցնելու Իրանին նյութական աջակցություն տրամադրող, պատժամիջոցների տակ գտնվող նավերի ընթացքը, որտեղ էլ որ դրանք լինեն, - ասված է Պենտագոնի հայտարարության մեջ»:

ԱՄՆ-ն շեշտել է՝ միջազգային ջրերը ապաստարան չեն պատժամիջոցների տակ գտնվող նավերի համար: Պաշտպանական գերատեսչությունը նաև հայտարարել է՝ «կշարունակի զրկել անօրինական դերակատարներին և նրանց նավերին ծովային տիրույթում ազատ գործելու հնարավորությունից»։

Հայտարարությանը կից նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են ռազմական ուղղաթիռները թռչում նավթատարի շուրջ՝ վայրէջք կատարելով դրա վրա։

Ըստ Վաշինգտոնի՝ գործողության ընթացքում միջադեպեր չեն գրանցվել։

Իրանին ծովային շրջափակման ենթարկելու մեկնարկից ի վեր սա երկրորդ նավի առգրավումն է ԱՄՆ-ի կողմից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն առգրավել է իրանական բեռնատար նավ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել

Իսլամական Հանրապետությունից շրջափակումն ու նավի առգրավումը «հրադադարի խախտում» են որակել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփն սպառնում է, Թեհրանն՝ արձագանքում՝ նախատեսված բանակցությունների ֆոնին«Ոչ ոք խաղ չի խաղում», ԱՄՆ պատվիրակությունն արդեն մեկնել է Իսլամաբադ. ԹրամփԴեռ պարզ չէ՝ Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցե՞ն ԻսլամաբադումԻրանից հայտնում են՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել Դիվանագիտական ​​ճանապարհները պետք է օգտագործվեն լարվածությունը նվազեցնելու համար. Փեզեշքիան