ԱՄՆ-ի հարվածներից Իրանում մեկ զոհ կա. IRNA

Իրանական պետական IRNA գործակալությունը հաղորդում են, որ Միացյալ Նահանգների գիշերային հարվածների հետևանքով Իրանի հյուսիս-արևմուտքում առնվազն մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել:

Ամերիկյան կողմից մեկնաբանություն առայժմ չկա:

Այսօր պետական լրատվամիջոցները հայտնել են նաև, որ ԱՄՆ-ի հարվածները թիրախավորել են Իրանի հարավային նավահանգստային Բուշեհր քաղաքում գտնվող մի քանի վայրեր։ Այդ քաղաքում է գտնվում երկրի միակ քաղաքացիական միջուկային էլեկտրակայանը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել էր, որ Իրաքի հյուսիսում իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է ամերիկացի մեկ զինծառայող: Երկրորդ ամերիկացի զինծառայողը վիրավորվել է և շարունակում է բուժում ստանալ․ նրա վնասվածքը գնահատվում է թեթև։

Ավելի վաղ էլ հաստատվել էր, որ ուրբաթ օրը ԱՄՆ դաշնակից Հորդանանում Թեհրանի կողմից իրականացված հարձակումների ժամանակ պաշտպանական գործողությունների ընթացքում երկու ամերիկացի զինվոր է զոհվել, ևս մեկն՝ անհետ կորել: Կենտրոնական հրամանատարությունից նախօրեին տեղեկացրել են, որ հարձակման վայրում հայտնաբերվել են «չնույնականացված մասունքներ», և որ «աճյունի ինքնությունը պարզելու փորձաքննությունը շարունակվում է»։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ «հարվածների նոր ալիք» է սկսել, որի նպատակն է «թուլացնել» Հորմուզի նեղուցով առևտրային նավերի վրա հարձակվելու Իրանի կարողությունը։

«Այս գիշեր նորից շատ ուժեղ հարվածեցինք նրանց, և մենք դա արեցինք՝ ի հիշատակ զոհված ԱՄՆ զինծառայողների», Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը կշարունակի թիրախավորել Իրանը, քանի դեռ հարձակվում են նավերի վրա․ ՌուբիոԻրանին ԱՄՆ հարվածների 9-րդ գիշերը․ ևս մեկ ամերիկացի զինծառայող է զոհվելՀորդանանը ԱԳՆ է կանչել Իրանի հավատարմատարին, դատապարտել «դաժան» հարձակումներն իր տարածքի վրաՌուբիոն Վաշինգտոնում բանակցություններ է վարել Լիբանանի նախագահի հետԻսրայելը զգուշացնում է՝ իրանական հարձակման դեպքում կպատասխանի «ողջ ուժով»ԱԷՄԳ-ն հետաքննում է Իրանի «Դարխովին» միջուկային նախագծի վրա հարձակման մասին լուրերը Իսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա