Ադրբեջանը Իրան է ուղարկել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

Ադրբեջանն այսօր մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Իրան, հաղորդում է ադրբեջանական APA-ն:

Գործակալության փոխանցմամբ՝ օգնություն ուղարկելու որոշումը կայացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև հեռախոսազրույցից հետո։

Ընդհանուր 200 տոննա քաշով մարդասիրական բեռը ներառում է սննդամթերք, դեղորայք և բժշկական պարագաներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ-ն Իրանին հումանիտար օգնություն է ուղարկել

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Հայաստանն Իրանին հումանիտար օգնություն է ուղարկել, հիմնականում՝ դեղորայքի տեսքով:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ի իր բլոգում շնորհակալություն էր հայտնել Հայաստանին՝ հումանիտար աջակցության ու ծանր շրջանում բարեկամական կեցվածքի համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մենք կշարունակենք միմյանց կողքին լինել». Ալիևը՝ ՓեզեշքիանինԱրաղչին շնորհակալություն է հայտնում Հայաստանին՝ հումանիտար աջակցության համարՄիրզոյանն ու Արաղչին խոսել են Մերձավոր Արևելքում իրավիճակի հանգուցալուծման մասին