Այսօր Բաքվից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Նշվում է, որ Հայաստան է ուղարկվել 1984 տոննա դիզելային վառելիք (31 վագոն):
Բացի այդ, այսօր Բաքվից Հայաստան է ուղարկվել նաև 2 վագոն՝ Ռուսաստանից 135 տոննա պարարտանյութով, որոնք անցնում են Ադրբեջանի տարածքով:
Անցած տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»:
Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն:
Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նոյեմբերին քննարկել էին Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Անցած դեկտեմբերին Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ հացահատիկից, բիտումից ու հեղուկ գազից զատ, Հայաստանը քննարկում է Ադրբեջանի տարածքով ևս երկու տեսակի ապրանքի ներկրման հնարավորությունը: Նախարարը, սակայն, չէր հստակեցրել, թե կոնկրետ ինչ ապրանքների շուրջ են բանակցում Երևանն ու Բաքուն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4500 տոննա դիզվառելիք