ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը բաց է՝ Թեհրանի հետ կնքելու գործարք, որը կդադարեցնի վեցամսյա պատերազմը։
Իր Truth Social սոցցանցում արած գրառման մեջ Թրամփը պնդել է, թե Թեհրանը «շատ է ցանկանում գործարք կնքել», ընդորում՝ «արագ»։
«Ես կորոշեմ՝ Միացյալ Նահանգները կմասնակցի՞ երկխոսության, թե՞ ոչ, մենք բաց ենք այս գաղափարի համար», - հավելել է Թրամփը։
Հունիսին Թեհրանը և Վաշինգտոնը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված ռազմական գործողությունների դադարեցմանը, սակայն մի քանի շաբաթ անց կողմերը խախտեցին հրադադարը: Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ն և Իրանը պարբերաբար հարվածներ են հասցրել միմյանց։
Հունիսի վերջին Շվեյցարիայում կայացած հանդիպումից ի վեր ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել։
Թրամփի գրառումից մի քանի ժամ անց Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, կարծես, մերժել է ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցություն, քանի դեռ «Իրանի պայմանները չեն կատարվել»։
«Մի՛ շեղվեք ԱՄՆ նախագահի հակասական ազդանշաններից՝ սկսած «բանակցություններ չեն լինի»-ից մինչև «մենք պատրաստ ենք երկխոսելու»-ով», - X-ում գրել է Ռեզաին: «Նավթի և նեղուցների շուրջ իրավիճակը փոխվել է», - հավելել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանին մեկուսացնել հնարավոր չէ, իսկ Հորմուզի հարցում «արտաքին ուժերը» չեն թելադրի. ԲաղայիԻրանը հայտարարել է, որ Հորմուզում ամերիկյան ջրային դրոն է խոցելԻրանի դեմ պատերազմը կավարտվի Կոնգրեսի ընտրություններից հետո. ԹրամփԻրանը հայտնում է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել երկրի տարբեր շրջաններիԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, նավթը գինն անցել է 100 դոլարը