Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ից Լիաննա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Նախօրեին ՔՊ-ն դեմ էր քվեարկել Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Հայկ Ֆարմանյանին:
Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների թեկնածուներն ընտրվեցին Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահներ, «Ուժեղ Հայաստան»-ի բոլոր երեք թեկնածուներն էլ չընտրվեցին:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանի, Տարածքային կառավարման հանձնաժողովում՝ Դավիթ Ղազինյանի, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում՝ Արեգա Հովսեփյանի թեկնածություններն էր առաջադրել:
«Ուժեղ Հայաստան»-ն այսօր Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հարություն Հարությունյանի թեկնածությունը: