ՄԱԿ-ը ԱԽ նիստ է գումարել Իրանի հարցով, Գուտերեշը կոչ է արել դադարեցնել կրակը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է գումարել՝ քննարկելու Մերձավոր Արևելքում վերսկսված մարտական գործողությունները դադարեցնելու նպատակով միջնորդական ջանքերի և երկխոսության հարցերը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է՝ Մերձավոր Արևելքը ներքաշվում է խորացող ճգնաժամի մեջ: «Եվ հետևանքները տարածվում են տարածաշրջանից շատ ավելի հեռու»,- սոցցանցում գրել է նա:

«Այս շաբաթ տեղի ունեցան ավելի լայնածավալ հարձակումներ և իրավիճակի հետագա վատթարացում, ինչի արդյունքում հրադադարն ավելի շատ նման է փոքրամասշտաբ հակամարտության»,- գրել է նա՝ հավելելով, որ չպետք է թույլ տալ, որ հակամարտությունն ընդլայնվի։

Բոլոր կողմերը պետք է աշխատեն դիվանագիտական կարգավորման ուղղությամբ և այլևս ոչ մի հարձակում չպետք է լինի, ասել է Անտոնիու Գուտերեշը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ամերիկյան նոր հարվածների թիրախում Բանդար Աբբասն է եղել, ըստ Թեհրանի՝ Հորմուզն անանցանելի է


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ամերիկյան բազաների է հարվածել Ծոցի երկրներում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միացյալ Նահանգները և Իրանը հարվածներ և սպառնալիքներ են փոխանակումԻրանը պետք է դուրս գա «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից, սակայն չի հանձնվի. ՓեզեշքիանԻրանը զգուշացնում է՝ պատրաստ են «ջախջախիչ և վճռական» պատասխանիԱՄՆ-ն պետք է հեռանա տարածաշրջանից, եթե ցանկանում է անվտանգ լինել. Արաղչի Իսրայելը հրթիռների, անօդաչուների արձակման կայանքներ է ոչնչացրել Լիբանանում, «Հեզբոլա»-ն պատասխանել էԻրանը հայտարարել է, որ հարվածել է Բահրեյնում և Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներին