Լիբանանում զոհերի թիվը 24 ժամում հասել է 41-ի

Լիբանանյան գյուղը իսրայելական ավիահարվածից հետո, 2-ը մայիսի

Նախօրեին Լիբանանի հարավին Իսրայելի հասցված հարվածների հետևանքով հաղորդվում է 10 զոհի մասին:

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 24 ժամում գրանցված զոհերի թիվը նոր ռեկորդի է հասել՝ 41-ի:

Մարտի 2-ից ի վեր, երբ Լիբանանը ներքաշվեց Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ հարձակմանը, երկրում 2,659 մարդ է զոհվել, 8,183-ը վիրավորվել, հայտնում են երկրի առողջապահական գերատեսչությունից։

«Հարվածների արդյունքում վերացվել են տարբեր տարածքներում գտնվող մոտ 70 ռազմական կառուցվածք և «Հեզբոլա» -ին պատկանող մոտ 50 ենթակառուցվածք», - տելեգրամյան գրառմամբ տեղեկացրել են Իսրայելի պաշտպանության բանակից։

Իսրայելական զինուժից ավելի վաղ հայտարարել էին, որ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» խմբավորման կողմից «հրադադարի համաձայնագրի խախտումներից» հետո «ուժգին» կգործեն «Հեզբոլաի» դեմ: Բնակիչներին տարհանման կոչ էին արել:

Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։

Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ապրիլի 23-ին կայացած հանդիպման ժամանակ Իսրայելն ու Լիբանանը երեք շաբաթով երկարաձգեցին 10-օրյա հրադադարը, սակայն այն խախտվում է, Իսրայելն ու «Հեզբոլա»-ն իրար են մեղադրում նախահարձակ լինելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը Նեթանյահուին կոչ է արել խուսափել Լիբանանում պատերազմի լիակատար վերսկսումիցԻսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին Լիբանանում ավելի քան 1.2 միլիոն մարդ կարող է բախվել սովի՝ Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև պատերազմի հետևանքով