Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարում է՝ Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարը երեք շաբաթով երկարաձգվում է

Իսրայելն ու Լիբանանը երեք շաբաթով երկարաձգեցին հրադադարը Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ, ով հայտարարեց, որ պատրաստ է սպասել «լավագույն գործարքին»՝ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը երկու երկրների բանագնացների հետ հանդիպումից հետո հայտարարեց.

«Հանդիպումը շատ լավ է անցել, - սոցցանցի էջում գրել է Թրամփը՝ հավելելով, - Միացյալ Նահանգները պատրաստվում է աշխատել Լիբանանի հետ՝ օգնելու պաշտպանվել «Հեզբոլա»-ից։ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը երեք շաբաթով կերկարաձգվի»։

Գործող հրադադարի ժամկետը ապրիլի 26-ին է լրանում։

Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլան» հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։

Թրամփը նշել է, որ Լիբանանի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպած պաշտոնյաներից են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Բանակցություններին իրենց երկրները ներկայացրել են ԱՄՆ-ում Լիբանանի դեսպանը և Իսրայելի դեսպանը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «մոտ ապագայում» սպասում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ջոսեֆ Աունի հետ հանդիպմանը։

Չնայած գործող 10-օրյա հրադադարին, կողմերը միմյանց վրա կրակ են արձակել՝ միմյանց մեղադրելով հրադադարը խախտելու համար։


XS
SM
MD
LG