18-ամյա Դավիթ Մինասյանին հիվանդանոցից տեղափոխել են բանտ. փաստաբան

18-ամյա Դավիթ Մինասյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են բանտ, հայտարարել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Այլ մանրամասներ փաստաբանը դեռ չի հայտնել, այդ թվում, թե որ քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել նրան:

Առողջապահության նախարարությունը չի պարզաբանում, թե ինչու են որոշել Դավիթ Մինասյանին ուշ երեկոյան հիվանդանոցից տեղափոխել բանտ։

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի մասնակցությամբ միջադեպի գործով կալանավորված պատանին հոսպիտալացվեց ապրիլի 3-ին:

Երկու շաբաթ առաջ Սուրբ Աննայում Ծաղկազարդի պատարագը վերածվեց քրեական գործի: Վարչապետի չհայտարարված այցը եկեղեցի ավարտվեց Դավիթ Մինասյանի ու երկվորյակ եղբոր՝ Միքայելի, ինչպես նաև նրանցից քիչ հեռու պատարագին մասնակցող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանի ձերբակալությամբ:

Քննչականը վարչապետի անվտանգության աշխատակիցների հրմշտոցի դեմ բողոքած ու ձեռքը վարչապետի ուղղությամբ բարձրացրած Դավիթին մեղադրում է խուլիգանության և պաշտոնյայի նկատմամբ բռնության, եղբորը՝ օժանդակելու, իսկ Գևորգյանին՝ այս ամենը կազմակերպելու հոդվածներով:

Եկեղեցու կադրերում երևում է, թե ինչպես է Փաշինյանի համար ճանապարհ բացող թիկնազորը հրմշտում մարդկանց։ Ինչ-որ մի պահի անվտանգության աշխատակիցը բռունցքով հարվածում է Դավիթին՝ վայր գցելով նրան: Փաստաբանների պնդմամբ՝ այս հարվածից ավագ դպրոցի աշակերտն ուղեղի ցնցում և փակ գանգուղեղային տրավմա է ստացել.

Միջադեպից 15 օր անց էլ Քննչականը չի հայտնել՝ արդյո՞ք քննում է անվտանգության աշխատողի հարվածի դրվագը:

Մի խումբ կանայք այսօր Գլխավոր դատախազության շենքի առջև նստացույց են սկսել՝ ի պաշտպանություն Դավիթի և հանուն նրա ազատման:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Պետք է տարբերել իրական հանցագործներին». նստացույց՝ հանուն 18-ամյա պատանուՆախաքննության հապճեպ ավարտ. փաստաբանը պնդում է՝ փորձում են կանխել Դավիթին ազատ արձակելըՀայտարարվել է Դավիթ Մինասյանի գործով նախաքննության ավարտի մասինԻնչո՞ւ չի քննվում Փաշինյանի անվտանգության աշխատողի հարվածը. դատախազությունը դեմ է 18-ամյա պատանուն ազատելունԳլխավոր դատախազը չի փոխել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքըՓակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. հայտնի են 18-ամյա Դավիթ Մինասյանի բուժզննության արդյունքները