Ուկրաինայում զոհվել է առնվազն 46 հազար 677 ռուսաստանցի զինծառայող

Ոչնչացված ռուսական հրասայլերը, արխիվ, Բոհորոդիչնե, Դոնեցկի շրջան, 13 փետրվարի, 2024թ.

BBC բրիտանական հեռուստառադիոկայանի ռուսական ծառայության, «Մեդիազոնա» հրատարակության և կամավոր-հետաքննողների համատեղ կազմած նոր զեկույցում ասվում է, որ 2022 թվականի փետրվարի 24-ին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմում զոհվել է առնվազն 46 հազար 678 ռուսաստանցի զինծառայող:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում հաստատվել է ևս 1555 մարդու մահ, ինչը պատերազմի բոլոր ամիսների ընթացքում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:

Խոսքը բաց աղբյուրներում հրապարակված անուն-ազգանուններով և հուղարկավորության վայրով հաստատված մահերի մասին է: Վերլուծողների պնդմամբ, զոհվածների իրական թիվը կարող է անգամներով ավելի մեծ լինել:

BBC-ի հաղորդսգրությունում նշվում է, որ զինվորականների մահվան մասին տեղեկությունները հաճախ ուշացումով են հասնում հարազատներին, և գրանցած կորուստների աճը մասամբ բացատրվում է Ավդեևկայի շուրջ մարտերի հետևանքներով:

Կան նաև զոհերի մասին ավելի ուշ հաստատված տվյալներ, որոնք ստացվել են Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ռուսական ուժերի վարած գործողություններից հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն Ուկրաինայում կանգ չի առնի. Բայդեն
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում զոհվել է առնվազն 45 հազար 123 ռուսաստանցի զինծառայող