11 զոհ Սիրիայի հյուսիսում՝ թուրքական հարվածի հետևանքով

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (МIT) հատուկ գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսում՝ սպանելով այստեղ գործող քրդական ջոկատների 11 մարտիկների, հաղորդում է Թուրքիայի պետական հեռուստատեսությունը՝ նշելով, որ գործողությունն իրականացվել է հունիսի 25-ի երեկոյան սիրիական Մանբիջ քաղաքի մերձակայքում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, քուրդ զինյալների շարասյանը հարված է հասցվել օդից։

ТRT-ի պնդմամբ, «թիրախային այս ակցիայի նպատակն էր կանխել թուրքական բանակի կողմից իրականացվող «Եփրատի Վահան» գործողության գոտում ծրագրվող ահաբեկչական հարձակումը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը