Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Սիրիայում Իրանի հետ կապված թիրախների՝ ի պատասխան ամերիկացու սպանության


Ամերիկացի զինծառայող Սիրիայում, արխիվ
Ամերիկացի զինծառայող Սիրիայում, արխիվ

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում Իրանի հետ կապված թիրախների՝ ի պատասխան Միացյալ Նահանգների քաղաքացու սպանության:

Ամերիկացի պայմանագրայինը սպանվել է, ևս 5 ամերիկացի զինծառայող` վիրավորվել, երբ կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է Սիրիայի հյուսիսարևելյան Ալ-Հասակա քաղաքի մոտ գտնվող կոալիցիայի բազայի սպասարկման օբյեկտին:

Պենտագոնը հայտարարել է, որ հետախուզության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը իրանական է եղել:

XS
SM
MD
LG