Մատչելիության հղումներ

Սիրիայում զոհվել է Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդականը


Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականները Թեհրանում զորահանդեսի ժամանակ, արխիվ
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականները Թեհրանում զորահանդեսի ժամանակ, արխիվ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնում է Սիրիայում կառույցի ռազմական խորհրդականներից մեկի զոհվելու մասին։

Իրանական լրատվամիջոցները, վկայակոչելով ուժային կառույցի հաղորդագրությունը, նշում են, որ իրանցի զինվորական Միլադ Հայդարին սպանվել է ուրբաթ օրը Դամասկոսում՝ իսրայելական ուժերի հարձակման ժամանակ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Իսրայելը չի մեկնաբանել այս տեղեկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG