Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները, Թվիթերում գրել է վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Ընդգծելով, որ Ադրբեջանի դիվերսիոն խմբի երեկվա հարձակումը վերջին նորությունը չէ՝ Մարուքյանը՝ նկատել է՝ Ադրբեջանն այսօր էլ կեղծ լուրեր է տարածում Հայաստանի դիրքերից կրակոցների մասին։
«Ադրբեջանը նոր սադրանքի կամ հարձակման նախապատրաստվելիս միշտ նման ստեր է տարածում։ Միջազգային համայնքը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները», - գրել է Մարուքյանը։
Yesterday%27s attack by AZ sabotage group isn%27t the last news. Today AZ spreads fake news about shootings from the ARM positions. AZ always spreads such lies while preparing for new provocation or attack. The Intl community must deter new attacks against Armenia & Nagorno Karabakh.
— Edmon Marukyan (@edmarukyan) March 6, 2023
Ստեփանակերտը երեկ հաղորդեց ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման մասին, որին հետևանքով զոհվեց ոստիկանության 3 ծառայող։ Բաքուն ևս հայտնել է զոհերի և վիրավորների մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական ու ադրբեջանական կողմերը հայտնում են զոհերի ու վիրավորների մասինԲաքուն այսօր էլ հաղորդեց երեկ և այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում հայկական կողմից հրադադարի խախտումների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերը գնդակոծել են Դաշքեսանի, Քելբաջարի և Գեդաբեկի շրջանի մի շարք գյուղերի ուղղություններով, իսկ Արցախի Պաշտպանության բանակը՝ Շուշիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը:
Երևանն ու Ստեփանակերտը հերքել են հրադադարի խախտումների մասին Բաքվի պնդումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը և Ստեփանակերտը հերքում են հրադադարի խախտումների մասին Բաքվի հաղորդումը